Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարությունը վերամշակող կազմակերպությունների համար մեծ հնարավորություններ է ստեղծում

2 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարությունը վերամշակող կազմակերպությունների համար մեծ հնարավորություններ է ստեղծում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ փուլի ծրագրի արժեշղթաների զարգացման բաղադրիչի մրցույթի վերաբերյալ աշխատաժողով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը նշեց, որ ծրագիրը հիանալի հնարավորություն է վերամշակող կազմակերպությունների համար:

«Մեր վերամշակող կազմակերպությունները կկարողանան վերազինել իրենց արտադրական կարողությունները և ներդնել սննդի անվտանգության միջազգային ճանաչում ունեցող համակարգեր: Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր հաղթողի տրամադրվելու է 4-25 մլն դրամ որպես դրամաշնորհ՝ 50 տոկոս համաֆինանսավորման սկզբունքով: Դրանով նրանք կկարողանան մեծացնել արտադրական ծավալները և բարձրացնել որակը»,- նշեց Խոջոյանը:

Ծրագրին կարող են մասնակցել կաթ, միրգ և բանջարեղեն վերամշակող կազմակերպությունները, ինչպես նաև բուսական թեյեր, հատապտուղներ, անասնակերեր արտադրող կազմակերպությունները:

Արժեթղթերի զարգացմանն ուղղված ենթածրագրերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:

2020 թվականին նախատեսվում է, որ առնվազն 20 ընկերություն կճանաչվի հաղթող և կֆինանսավորվի:

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում