Գեղարքունիքում մեղրաքամն ընթանում է նկատելի ցածր արդյունքներով

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքում օգոստոսի առաջին տասնօրյակում մեկնարկած մեղրաքամն ընթանում է բավականին ցածր արդյունքներով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Վարդենիսի տարածաշրջանի մեղվաբույծների եւ մեղվապահների ասոցիացիա» ՀԿ նախագահ Լյուբա Մանուկյանը, մեկ մեղվափեթակից այս տարի ստացվում է միջինը 5-6 կիլոգրամ մեղր, որը 3-4 անգամ պակաս է սպասված բերքատվությունից: «Անչափ անբարենպաստ տարի է մեղվաբուծության ու մեղրի արտադրության համար: Գարնանային ցրտերը, ապա դրան հաջորդած չոր եղանակները խանգարեցին խոտաբույսերի ու ծաղիկների բնականոն աճին: Դաշտերում հազարավոր հեկտարների վրա բուսականությունը գրեթե չաճեց, հիմա տեսնում եք, թե որքան քիչ է անասնակերը, ինչ բարձր գնով է վաճառվում մեկ հակ խոտը: Այս պայմաններում մեղուն ավելի բերք չէր կարող ապահովել: Բացի այդ, ամառվա ընթացքում գիշերային ջերմաստիճանը անբավարար եղավ, որի պայմաններում՝՝ 15 եւ ավելի աստիճանի դեպքում, մեղուն կարողանա նեկտար արտադրել: Մեղրաքամը ուշ սկսվեց նույն վատ եղանակների պատճառով: Եթե մի քանի տարի առաջ այն սկսվում էր հուլիսից, և մեղվապահները հասցնում էին կրկնակի մեղրաքամ ապահովել, ապա այժմ հազիվ հասցնում են մեկ մեղրաքամ անել: Խանգարող հանգամանք եղավ նաեւ համավարակը, որի պատճառով շատ տնտեսություններ չկարողացան գարնանը իրենց մեղվաընտանիքները տեղափոխել Արցախ: Սակայն այս աննպաստ գործոնների կողքին նաեւ շատ դրական զարգացումներ են նկատվում. առաջին հերթին ուրախացնում է այն, որ շատ մարդիկ են հետաքրքրված մեղվաբուծությամբ զբաղվելու, եւ երկրորդ՝ այդ հետաքրքրվածների հիմնական մասը երիտասարդներ են, ինչն առավել շատ հույս է ներշնչում մեզ»,- նշեց Լյուբա Մանուկյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները