Ճապոնացի վարակաբանները նախազգուշացրել են COVID-19-ի երրորդ ալիքի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարակաբանների գիտական ընկերությունը, որի համագումարն օգոստոսի 19-ին սկսվել Է Տոկիոյում, կարծում են, որ Ճապոնիան այժմ վերապրում Է կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքի բուռն շրջանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այժմ մենք գտնվում ենք երկրորդ ալիքի ամենամեջտեղում: Կարեւոր Է՝ ուշադիր հետեւել իրադրության հետագա զարգացմանը: Ե՛վ երկիրը, ե՛ւ Տոկիոն, կարծես, անցնում են վարակների բարձրակետը, բայց անհրաժեշտ Է հետեւել, թե արդյոք չի լինելու նոր աճ: Ենթադրվում Է, որ դրան կհաջորդեն երրորդ եւ չորրորդ ալիքները, մենք պետք Է ընտելանանք կորոնավիրուսի պայմաններում ապրելու կյանքին»,-ընկերության նախագահ Կաձուհիրո Տատեդայի խոսքը մեջբերում Է NHK հեռուստաալիքը:

Ներկայում Ճապոնիայում գրանցվել Է նոր կորոնավիրուսով վարակման մոտավորապես 58,5 հազար դեպք: Մահացել Է 1148 մարդ, նրանցից 16-ը՝ օգոստոսի 18-ին: 243-ի վիճակը գնահատվում Է որպես ծանր: Ապաքինվել Է գրեթե 43 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը