Պաշտոնական

ԲԸՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Արաբկիր վարչական շրջանում

1 րոպեի ընթերցում

ԲԸՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Արաբկիր վարչական շրջանում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) մասնագետների ուշադրության կենտրոնում օգոստոսի 18-ին եղել ն մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի այգիները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, համավարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացված մշտադիտարկումների արդյունքները ցույց են տալիս, որ խախտումների թվաքանակն օրեցօր պակասում է։

«Օգոստոսի 18-ին կատարված խստացված ստուգայցերի ընթացքում այնուամենայնիվ նկատվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու, դիմակը ոչ ճիշտ կրելու դեպքեր։ Տեսուչների ցուցումով թերությունները շտկվել են։

Տեսչական մարմնի աշխատակիցները հորդորել են խստագույնս պահպանել COVID-19-ով պայմանավորված հակահամաճարակային անվտանգության կանոնները, տրամադրել բժշկական եռաշերտ դիմակներ։

ԲԸՏՄ-ն շարունակում է արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված անակնկալ ստուգայցերը մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում