Հասարակական

Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներն  այցելել են COVID-19-ի շարժական  լաբորատորիա

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներն  այցելել են COVID-19-ի շարժական  լաբորատորիա

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության ռազմական կցորդի նախաձեռնությամբ ՀՀ-ում հավատարմագրված այլ երկրների ռազմական կցորդներն այցելել են COVID-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիա, որը Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կցորդներին ներկայացվել են հետազոտող սարքերի հնարավորություններն ու ընթացող լաբորատոր աշխատանքները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում