Տնտեսություն

Կոնվերս Բանկը հայտարարում է ակցիա առողջ ապրելակերպի սիրահար Վիզա քարտապանների համար

2 րոպեի ընթերցում

Կոնվերս Բանկը հայտարարում է ակցիա առողջ ապրելակերպի սիրահար Վիզա քարտապանների համար

ԵՐԵՎԱՆ 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոնվերս Բանկը հայտարարում է «Սպորտը իմ կյանքում» ակցիայի մեկնարկը իր Վիզա քարտապանների համար:

Ակցիայի շրջանակում՝ օգոստոսի 17-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ, կատարելով անկանխիկ գնումներ, Բանկի Վիզա քարտապանները կարող են ստանալ 50 սպորտային նվերներից մեկը: Մասնավորապես, 5,000 ՀՀ դրամ և ավել անկանխիկ քանակային ամենաշատ գործարք կատարած երեք քարտապանից յուրաքանչյուրը կստանա սպորտային համալիրի մեկամյա բաժանորդագրություն մեկ անձի համար, 4-10-րդ տեղերը զբաղեցրածները կստանան հեծանիվի կամ հեծանվասարքի գնման վկայական: Որպես նվեր նախատեսված են նաև Հայաստանում երկօրյա հանգստի ուղեգրեր, սպորտային ժամացույցներ և 1 ամբողջ օրվա փաթեթ Յելլ էքսթրիմ այգու ծառայություններից օգտվելու համար:

Նշենք, որ Վիզա քարտապանների համար վերջին երեք տարիներին իրականացված ակցիաների շրջանակում Բանկի մոտ 80 քարտապանները ստացել են թարկարժեք նվերներ, դրամական խրախուսում, իսկ նրանցից 10-ը ամենահաջողակները նախորդ տարի ստացել են ուղեգիր՝ նախատեսված երկու անձի համար և հանգիստն անցկացրել եվրոպական քաղաքներում՝ Փարիզում, Բարսելոնում, Լիսաբոնում, Բուդապեշտում, Պրահայում, Հռոմում,Վիենայում, Աթենքում, Ամստերդամում, Բեռլինում:

Մանրամասներն` այստեղ

Կոնվերս բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում