Պաշտոնական

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների քանակը նվազում է

1 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների քանակը նվազում է

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հանգստյան օրերին իրականացվող ակտիվ ստուգայցերով փորձում են բացառել ՀՀ պարետի սահմանած կանոնների շրջանցումը հանրապետության ողջ տարածքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, խախտումների քանակը նվազում է. դա արձանագրվել է երկրի բոլոր մարզերում: Երևանում, ինչպես և նախօրեին, խախտումներ չեն հայտնաբերվել:

«Արձանագրվել են ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայություն կամ անհամապատասխանություն նորմերին, աշխատողների կողմից դիմակ, չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքեր, և, որ ամենահաճախ դիտարկվողն են, ջերմաչափման և գրանցամատյանի վարման հետ կապված խախտումներ:

Կարգազանց տնտեսվարողների նկատմամբ կկայացվեն 24-ժամյա կասեցման որոշումներ՝ ժամանակ տալով տնտեսվարողին վերացնել արձանագրված խախտումները, զուգահեռ իրականացվում է նաև խորհրդատվական աշխատանք տնտեսվարողների հետ:

Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի հետևողական վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում