Պաշտոնական

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Արարատի մարզում խախտումներ չի հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Արարատի մարզում խախտումներ չի հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները օգոստոսի 16-ին ևս շարունակել են մշտադիտարկումներ իրականացնել ՀՀ Արարատի մարզում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, Արտաշատ քաղաքի պատմամշակութային կոթողների, եկեղեցու հարակից տարածքներում հակահամաճարակային անվտանգության կանոնների խախտումներ չեն հայտնաբերվել։

ԲԸՏՄ աշխատանքային խմբերն իրականացրել են իրազեկման աշխատանքներ, տրամադրել գործարանային արտադրության եռաշերտ բժշկական դիմակներ՝ վարակից առավել արդյունավետ պաշտպանվելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում