Հասարակական

Սոլակ գյուղում պատանին ընկել է ժայռից

1 րոպեի ընթերցում

Սոլակ գյուղում պատանին ընկել է ժայռից

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 16-ին, ժամը 12։09-ին ահազանգ է ստացել, որ Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում մոտ 16 տարեկան պատանին ընկել է ժայռից (մոտ 20 մետր)։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները Արտյոմ Չ․-ին(ծնված 2004 թ․)պատգարակով մոտեցրել են(1 կմ)շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Լուսանկարը՝ ՀՀ ԱԻՆ-ի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում