ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն oգոստոսի 15-ին, ժամը 20։29-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հետնամասում այրվում է խոտածածկ տարածք։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ:
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։38-ին, մարվել՝ 21:56-ին։ Այրվել է մոտ 1․5 հա խոտածածկույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։