Վարչապետը ներկա է գտնվել Սևանի ՀՍԾՏ կենտրոնի բացմանը և ծանոթացել ճանապարհաշինական աշխատանքներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սևանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (ՀՍԾՏԿ) բացման արարողությանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ Սևանի տարածքային կենտրոնը՝ որպես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի մաս կազմող տարածքային կառույց, սոցիալական ծառայություններ է տրամադրելու Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանի 14 բնակավայրերի մոտ 40 հազար բնակիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շրջայց է կատարել կենտրոնում՝ ծանոթացել մատուցվող ծառայություններին: Նշվել է, որ կենտրոնում ներառված են սոցիալական 4 ծառայություններ՝ սոցիալական ապահովության տարածքային բաժինը, զբաղվածության տարածքային կենտրոնը, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը և սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը: Նոր ստեղծվող Ինտեգրված սոցիալական ծառայությունների գրասենյակը մեկ պատուհանի միջոցով կտրամադրի բոլոր այն ծառայությունները, որոնք մինչ այս տրամադրվում էին տարբեր հասցեներում գտնվող և տարբեր գերատեսչությունների ենթակայությամբ գործող տարբեր գրասենյակները:

Այստեղ, ընդհանուր առմամբ, աշխատելու է մոտ 19 աշխատակից: Շահառուների ընդհանուր թիվը կազմում է մոտավորապես 13 հազար մարդ:

Այնուհետև վարչապետը ծանոթացել է Սևան քաղաքը մայրուղուն կապող ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները նշել են, որ վերջին անգամ այս ավտոճանապարհը վերանորոգվել էր 1960-ական թվականներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է աշխատանքների ժամանակին և որակով իրականացումը:

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոց 164 հասցեում տեղակայված վարչական շենքի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 655 քառ. մետր: Կենտրոնի համար հատկացված շինությունը գտնվում է Սևանի քաղաքային համայնքի կենտրոնական մասում, շրջակայքում կան բնակելի շենքեր և հասարակական կառույցներ: Ճանապարհը դեպի կենտրոն ասֆալտապատ է: Շինաշխատանքների ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 67 մլն դրամ:

Հայաստանի մի քանի մարզերում 2020 թ.-ին կբացվի և շահագործման կհանձնվի Համալիր սոցիալական ծառայությունների 9 գրասենյակ։ Դրանք լինելու են Ստեփանավանում, Մեղրիում, Սևանում, Մարտունիում, Գորիսում, Ապարանում, Գավառում, Դիլիջանում և Իջևանում։ Ամբողջ Հայաստանում նախատեսվում է Համալիր սոցիալական ծառայությունների 49 գրասենյակ կառուցել։ Դրանցից 7-ը լինելու են Երևանում, իսկ մնացած 42-ը՝ ՀՀ մարզերում:

Ներկայում կա 14 շինհրապարակ, որտեղ կառուցվում են կենտրոնները. 3 կենտրոն մրցութային փուլում է, 4-ը՝ նախագծային և 5-ը՝ տարածքի հստակեցման փուլերում։ Կառուցվել և շահագործման է հանձնվել 23 կենտրոն:

2021 թ.-ին Համալիր սոցիալական ծառայությունների գրասենյակներ կկառուցվեն Ջերմուկում, Բերդում, Կապանում, Արթիկում, Եղեգնաձորում, Աշտարակում, Աբովյանում, Վաղարշապատում, Սիսիանում, Վայքում, Երևան քաղաքի Նոր Նորք, Արաբկիր, Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։

Համաշխարհային բանկի տրամադրած թիվ 5398-ԱՄ ֆինանսավորման համաձայնագրի հիման վրա իրականացվող Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիրը մեկնարկել է 2014 թ.-ին: Ըստ համաձայնագրի՝ ՀԲ-ի կողմից տրամադրվող վարկային միջոցները կազմում են 19.03 մլն ԱՄՆ դոլար:

Հայերեն Русский

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև