Պաշտոնական

Կանաչ գոտիներ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի անակնկալ կրկնայցերի արդյունքները դրական են

1 րոպեի ընթերցում

Կանաչ գոտիներ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի անակնկալ կրկնայցերի արդյունքները դրական են

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նպատակով օգոստոսի 13-ին իրականացված ուժեղացված կրկնայցերի ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում են եղել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կանաչապատ տարածքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, նախկինում դիտարկված զբոսայգիներում խախտումներ չեն արձանագրվել, պահպանվել է թերությունների ցուցանիշի նվազման դրական դինամիկան։

Պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնների կատարման նպատակով տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվող լայնածավալ իրազեկման աշխատանքները շարունակվել են, տրամադրվել են դիմակներ։

«ԲԸՏՄ անակնալ ստուգայցերը և մշտադիտարկումները կրում են շարունակական բնույթ՝ ընդգրկելով հանրապետության մարզերը և Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանները»,- նշված է հաղորդագրության մեջ։
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում