Պաշտոնական

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մի շարք խախտումներ է արձանագրել Արարատի մարզում

1 րոպեի ընթերցում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մի շարք խախտումներ է արձանագրել Արարատի մարզում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները օգոստոսի 13-ին մշտադիտարկում են իրականացրել Արարատի մարզի Արարատ և Վեդի քաղաքներում, որտեղ արձանագրվել են մի շարք խախտումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, գազի ու բենզինի լցակետերում բացակայել են դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Շինանյութի խանութներում հիմնական թերություններն առնչվել են փակ աղբամաններին, ջերմաչափերին ու ջերմաչափման գրանցամատյաններին:

«Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում:

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը պարետի մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն` մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում