Կանոնների պահպանումն էականորեն բարելավվել է բոլոր տնտեսավարողների մոտ. Ավինյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեսչական մարմինների ստուգումների արդյունքները ցույց են տվել, որ տնտեսավարողներն ամեն ամիս ավելի պարտաճանաչ վարքագիծ են դրսևորում հակահամաճարակային կանոնները պահպանելու գործընթացում։ Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Եթե հունիս ամսին խախտումները ստուգումների ընթացքում կազմում էին մոտավորապես տուգանվածների 20 տոկոսը, արդեն օգոստոսի առաջին տասնօրյակի ընթացքում մենք հասել ենք մոտավորապես 3.9 տոկոսի: Ընդհանուր առմամբ՝ այստեղ խնդրահարույցն այն է, որ մենք, որպես այդպիսին, ստուգումների հստակ մեթոդաբանություն չենք ունեցել, և որոշ տեղերում միգուցե մի քանի անգամ տեսչական մարմինները ստուգումներ իրականացրել են, բայց դա չի կարելի ասել, որ շատ հստակ կանոնակարգված է եղել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ավինյանը՝ հույս հայտնելով, որ արդեն հետագա օրենսդրական փոփոխություններից հետո այդ հարցերը դուրս կգան:

Փոխվարչապետն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ կանոնների պահպանումն էականորեն բարելավել է բոլոր տնտեսավարողների մոտ:

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով