Պաշտոնական

Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալն ազատվել է պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արմեն Աբազյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Արմեն Աբազյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

Արմեն Աբազյանը վարչապետի որոշմամբ՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ էր նշանակվել 2020 թ. օգոստոսի 10-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում