Գեղարքունիքի մարզում պետական միջոցներով իրականացվում է ճանապարհաշինական հերթական խոշոր ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի առաջին օրերից Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Երանոս-Հայրավանք հատվածի 25,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 1 միլիարդ 510 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 944 միլիոն 990 հազար դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ԱԱԲ Պրոյեկտ» կազմակերպությունը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել գոյություն ունեցող ասֆալտբետոնյա ծածկի ֆրեզում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի եւ միաշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրում: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում:

«Ասֆալտբետոնյա վերին շերտի տեղադրումը կկազմի 226 հազար 757 քառակուսի մետր: Եվս 1611 քառակուսի մետր մակերես կասֆալտապատվի մուտքերում եւ իջատեղերում: Միջին նորոգման ենթարկվող ճանապարհահատվածի ողջ երկարությամբ կտեղադրվեն ճանապարհային երթեւեկության նշաններ, կկատարվի գծանշում: Ճանապարհաշինական հերթական խոշոր ծրագրի իրականացումը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի, քանի որ այն մեր մարզը կապում է մի կողմից Իրանի Հանրապետության, մյուս կողմից՝ Արցախի հետ: Ֆրեզման ու հեռացման ենթակա ասֆալտբետոնյա հին շերտը, մոտ 10 հազար խորանարդ մետր ծավալով, կտրամադրվի համայնքներին՝ երկրորդական փողոցներում հարթեցման եւ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու նպատակով»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը