Ձորագյուղում իրականացվող սուբվենցիոն ճանապարհաշինական ծրագրին մասնակցում է նաեւ համայնքի բարերարը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այժմ ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ, որտեղ իր ներդրումն է ունեցել նաեւ համայնքի նախկին բնակիչ, ուկրաինաբնակ գործարար Կամո Ռուբիկի Աբրահամյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ձորագյուղ համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանը, ճանապարհաշինական աշխատանքները Ձորագյուղի թիվ 11 եւ 12 փողոցներում մեկնարկել են հուլիսի վերջերից եւ կավարտվեն այս տարվա ընթացքում: Ճանապարհաշինական ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 52 միլիոն 564 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 31 միլիոն 538 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 21 միլիոն 25 հազար դրամը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Ձորագյուղի համայնքապետարանի կողմից կատարվող ներդրման մեջ իր մասնակցությունն է ունեցել բարերար Կամո Աբրահամյանը՝ 3 միլիոն դրամի չափով:

«Համայնքի բարերարի մասնակցությունը սուբվենցիոն ծրագրին հնարավորություն է տալիս՝ ասֆալտապատելու Ծակքարի խաչմերուկից մինչեւ Մասրուց անապատ կամ Սուրբ Կարապետ եկեղեցի տանող ճանապարհը՝ շուրջ 200 գծամետր երկարությամբ: Այդ նույն հատվածում բարերարի միջոցներչով կառուցվելու է նաեւ գիշերային լուսավորության ցանց: Բարերարի կատարած ներդրումը ոչ միայն նյութական, այլ նաեւ հոգեբանական ու բարոյական մեծ նշանակություն ունի, եւ ուզում ենք համոզված լինել, որ Ձորագյուղի մյուս գործարարները եւս, որոնց թիվն արտերկրում բավականին մեծ է, իրենց մասնակցությունը կբերեն հարազատ ծննդավայրի շենացմանն ու զարգացմանը՝ հետեւելով Կամո Աբրահամյանի հայրենանվեր ձեռնարկին»,-նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը