Մեկնարկել է դիմակ կրելու համաշխարհային շաբաթը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Facebook, Google և տասնյակ այլ կազմակերպությունների նախաձեռնությամբ ամբողջ աշխարհում օգոստոսի 7-14-ը հռչակվել է դիմակ կրելու համաշխարհային շաբաթ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի «Ֆեյսբուքի» էջը:

«Առաջիկա օրերին ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ կմիանան ԱՀԿ-ի` դիմակ կրելու կոչին, որի գլխավոր նպատակը վիրուսի հաղթահարման գործում միասնական ջանքերի և անձնական պատասխանատվության կարևորումն է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիմակ կրելու շաբաթն ուղեկցվելու է նաև սոցիալական ցանցերում հայտարարված ֆլեշմոբով, որի շրջանակում մարդիկ պետք է տեղադրեն լուսանկար և պատմեն, թե հանուն ինչի՞ են հետևում հակահամաճարակային կանոններին:

«Դիմակ կրելով և այդ կոչն անելով մյուսներին, դու միանում ես համավարակի դեմ աշխարհի միասնական պայքարին»,- ասված է հայտարարությունում:

Հայաստանում օգոստոսի 7-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39 985 դեպք, որոնցից 32 008-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 972 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1 394, իսկ ընդհանուրը` 172 994 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից ընդհանուր առմամբ արձանագրվել է մահվան 777 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 228 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 12-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով