COVID-19 ախտորոշմամբ պացիենտներից 300-ը ծանր, 68-ը` ծայրահեղ ծանր վիճակում են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 5-ի դրությամբ՝ կորոնավիրուսի դրական ախտորոշմամբ պացիենտներից 68-ը գտնվում են ծայրահեղ ծանր, 300-ը՝ ծանր վիճակում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության օգոստոսի 6-ի նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախորդ օրվա դրությամբ ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68 պացիենտ, ծանր վիճակում գտնվող 300 պացիենտ: Ծայրահեղ ծանր դեպքերի ամենապիկը մեզ մոտ եղել է 131, որն արձանագրվել է հուլիսի 8-ին, ծանր դեպքերի պիկը հուլիսի 9-ին եղել է572 դեպք: Էականորեն թվերը նվազել են»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ վերլուծությունը ցույց է տալիս, որ նման անկում է արձանագրվել հիմնականում դիմակի պարտադիր կրման կանոնը ներդնելու արդյունքում և շնորհիվ: Փաշինյանը ևս մեկ անգամ քաղաքացիներին հորդորեց պահպանել հակահամաճարակային կանոնները:

Հայաստանում օգոստոսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39 819 դեպք, որոնցից 31 556-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7 263 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1 588 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 171 600 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունիցընդամեննարձանագրվել է մահվան 772 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 228 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նորայր Շողիկյան

Հայերեն

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը