Հասարակական

Հայկական «Կրիսպ» ընկերությունը 5 միլիոն դոլարի ներդրում է ստացել. Հակոբ Արշակյան

1 րոպեի ընթերցում

Հայկական «Կրիսպ» ընկերությունը 5 միլիոն դոլարի ներդրում է ստացել. Հակոբ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական«Կրիսպ»ընկերությունը 5 միլիոն դոլարի ներդրում է ստացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Կրիսպ»-ը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ ձեռք բերեց` տարեկան շրջանառության $0֊ից հասնելով $4,000,000֊ի։ Սա կոչվում է տիեզերական հրթիռային արագություն։

Ավելի վաղ Ֆորբս֊ը գրել էր, որ «Կրիսպ»-ը 2020 թվականի 50 ամենախոստումնալից արհեստական բանականությամբ զբաղվող ընկերություններից է։ Հաջողություններ եմ մաղթում «Կրիսպ»-ին»,- գրել է նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում