Պարետատունը մշակել է հանրակրթական օջախներն ու բուհերը վերաբացելու մոդելներ. Ավինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարետատունն առաջնային ուշադրություն է դարձնում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների վրա՝ հաշվի առնելով ևս մեկ ամսով արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նշեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Պարետատունը կենտրոնացած է եղել տարբեր ոլորտներում կառավարման ծրագրեր մշակելու վրա՝ հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտենում է, առաջնային ուշադրություն է դարձվել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների վրա: Արդեն իսկ ունենք մշակված մոդելներ՝ համաճարակային իրավիճակից կախված, թե ինչ մոդելով ենք վերաբացում հանրակրթական օջախներն ու բուհերը»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը նշեց, որ պարետատան օգոստոսի 5-ի նիստում տեղի է ունեցել առաջին քննարկումը:

«Մինչև օգոստոսի 10-ը մենք արդեն վերջնական ծրագիր կներկայացնենք: Նմանատիպ ծրագրային մոդելներ մշակվել են նաև այլ ոլորտների համար»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Հայաստանում արտակարգ դրությունը, որի ժամկետը լրանալու էր օգոստոսի 12-ին, երկարաձգվելու է ևս մեկ ամսով: Այն կլինի վերջին երկարաձգումը։ Արտակարգ դրության ռեժիմը, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, Հայաստանում հայտարարվել է մարտի 16-ից և երկարաձգվել մի քանի անգամ: Այդընթացքում սահմանափակումներ են մտցվել, և հանրակրթական ու բարձրագույն կրթության բոլոր հաստատություններում դասերը կազմակերպվել են հեռավար՝ օնլայն տարբերակով:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում