Հասարակական

Մասնագետի հավաստիացմամբ՝ «Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչում «Արևելյան Անատոլիա» անվանում չկա

2 րոպեի ընթերցում

Մասնագետի հավաստիացմամբ՝ «Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչում «Արևելյան Անատոլիա» անվանում չկա

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց պատմություն» առարկայի առարկայական չափորոշիչների խմբի անդամ Դավիթ Թինոյանը հավաստիացնում է, որ ավագ դպրոցում «Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչում չի օգտագործվել «Արևելյան Անատոլիա» անվանումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա շեշտեց օգոստոսի 4-ին կայացած առցանց ասուլիսում:

«Մենք արդեն ասել ենք, որ «Հայկական լեռնաշխարհ» անվանումը չի կարող չնշվել մեր չափորոշիչներում, դասագրքերում: Նման բան չկա: Մենք անընդհատ ասում ենք, որ չափորոշիչներում չի կիրառվել «Արևելյան Անատոլիա» տերմինը: Ինչքա՞ն ասենք, որ չկա նման բան…»,-ընդգծեց նա ու հավելեց, որ երեկ նայել է ավագ դպրոցի ծրագիրը: «Հարցն այնքան քննարկվեց, որ մտածեցի՝ շփոթվել եմ: Նայում ու տեսնում եմ, որ չի օգտագործվում տերմինը»,-նշեց Թինոյանը:

Նրա խոսքով՝ դպրոցականները վաղ հնագույն պետական կազմավորումների մասին անցնելու են «Ես և իմ հայրենիքը» առարկայի շրջանակում, իսկ միջին և ավագ դպրոցներում պատմությունն Ուրարտուից է սկսվում:

Ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների չափորոշիչները, որոնց շուրջ լայնածավալ քննարկումներ են սկսվել ոչ միայն մասնագետների, այլև պարզապես հետաքրքրվածների շրջանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում