Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են 7 հա տարածքներում բռնկված հրդեհները

1 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարները մարել են 7 հա տարածքներում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն oգոստոսի 1-ին 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԵրևանիԱջափնյակ վարչական շրջանում այրվել է 500 քմ,

Արմավիրի մարզիԷջմիածին քաղաքում՝ 3000 քմ, Արտիմետ գյուղում՝ 2000 քմ, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ 5 հա,

Կոտայքի մարզիԱբովյան քաղաքում՝ 1000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 300 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ 8000 քմ, Առինջ գյուղում՝ 1000 քմ, Գետամեջ գյուղում՝ 2500,

Սյունիքի մարզիԿապան քաղաքում՝ 1000 քմ, Բռնակոթ գյուղում՝ 600 քմ խատածած տարածք։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում