Պաշտոնական

ԱԱՏՄ կրկնայցերը եւս դրական արդյունք են գրանցում

2 րոպեի ընթերցում

ԱԱՏՄ կրկնայցերը եւս դրական արդյունք են գրանցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենօրյա ռեժիմով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի անակնկալ ստուգայցերն ու ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են ողջ հանրապետությունում: ԱԱՏՄ-ն, հետամուտ լինելով նախկինում արձանագրած խնդիրների վերացմանը եւ շտկմանը, զուգահեռ նաև կրկնայցեր է կատարում խախտումներ թույլ տված տնտեսավարողների մոտ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

«Այսօր կրկնակի դիտարկում է կատարվել նաեւ ավելի վաղ կասեցված «Վան» ատամնաբուժական կլինիկայում։ ԱԱՏՄ մասնագետները դրական արդյունք են գրանցել այստեղ: Տնտեսավարողի մոտ կրկնայցի ժամանակ խախտումներ չեն արձանագրվել:

ԱԱՏՄ-ն, ելնելով իր կանոնադրական գործառույթներից եւ պարետի որոշումներից, հատուկ ուշադրություն է դարձնում բժշկական հիմնարկներում անվտանգության կանոնների եւ սանիտարահամաճարակային նորմերի պահպանմանը։ Վերահսկողական աշխատանքները փաստում են՝ տնտեսավարողներն առավել բարեխիղճ են, անվտանգության կանոնները հիմնականում պահպանում են, իսկ կասեցումների թիվը շարունակաբար նվազում է:

ԱԱՏՄ աշխատանքային խմբերը շարունակում են նաև իրազեկման և բացատրական ակտիվ աշխատանքները՝ հիշեցնելով, որ խախտումների դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։ ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին չթուլացնել զգոնությունը և նպաստել համավարակի հաղթահարմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում