Հասարակական

Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ արևմտյան սահմանագոտի, որտեղ տեղադրվել է նոր մարտական հենակետ

1 րոպեի ընթերցում

Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ արևմտյան սահմանագոտի, որտեղ տեղադրվել է նոր մարտական հենակետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ արևմտյան սահմանագոտի, որտեղ ՀՀ ԶՈւ-ն տեղադրել են նոր մարտական հենակետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Դավիթ Տոնոյանը նոր հենակետից տեսադիտարկման համակարգով հետևել է սահմանի պահպանության ընթացքին, լսել հրամանատարության զեկույցները, տվել համապատասխան հանձնարարականներ:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում