ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամը առցանց համերգ կնվիրեն աշխարհի բոլոր երաժիշտներին, որոնք կորոնավիրուսի տարածման պատճառով հայտնվեցին դժվարին իրավիճակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը կցուցադրվի առցանց օգոստոսի 2-ին՝ ժամը 20:00-ին:
Թատրոնի գեղարվեստական ղեկավարը Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանն է, համերգի երաժշտական ղեկավարը՝ Մկրտիչ Բաբաջանյանը: