Դուդուկահար Ջիվան Գասպարյան-կրտսերը նախատեսում է առցանց համերգներ իրականացնել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուդուկահար Ջիվան Գասպարյան­կրտսերը կորոնավիրուսի տարածման ընթացքում իրավիճակին համապատասխան ծրագրեր է իրականացնելու: Նա նախատեսում է կազմակերպել առցանց բարեգործական համերգային ծրագրեր:

«Այս ընթացքում ես գտնվել եմ Հայաստանում և ստեղծված իրավիճակին համապատասխան լուծումներ փնտրել: Նոր գաղափարներ կան, որոնք արդեն իրագործման փուլում են: Առաջիկայում նախատեսվում է առցանց համերգների հետաքրքիր բարեգործական ծրագիր: Այդ նպատակով մեր տանը համապատասխան հարթակ ենք պատրաստել: Տարբեր երգիչներ և երաժիշտներ համերգներ կունենան, որոշ դեպքերում կլինեն ուղիղ եթերներ, որոշ դեպքերում համերգը նախապես կնկարահանենք և կտեղադրենք համացանցում: Դիտումների համար նախատեսված կլինի սիմվոլիկ գումար, օրինակ՝ 500 դրամ: Հավաքված գումարը որոշել ենք երկու ուղղությամբ բաշխել՝ բանակի համար, մեր հերոս տղերքի համար ինչ-որ բանով օգտակար լինել և մեր այն արվեստագետ գործընկներների համար, որոնք, համավարակով պայմանավորված, զրկվել են աշխատանքից և ֆինանսական խնդիրներ ունեն: Կարելի է ասել հաճելին օգտակարի հետ համատեղելու մի ձև ենք գտել, քանի որ, համավարակով պայմանավորված, գուցե դեռ երկար ժամանակ համերգներ չիրականացվեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Ջիվան Գասպարյան­կրտսերը:

Համերգային ծրագիրը լինելու է բազմաբովանդակ, կներառվեն տարբեր ոճի կատարողներ, խմբեր և երաժիշտներ:

Բացի այս ծրագրից, Ջիվան Գասպարյան­կրտսերն այս ընթացքում կրկին առցանց տարբերակով տարբեր երկրների երաժիշտների հետ է համագործակցել, ներկայացրել է նոր աշխատաքներ: Նա ընգրկված է համաշխարհային երաժշտական առցանց Beyond Music Project-ում, որտեղ տարբեր երկրներ ներկայացնող մասնակցիները ծանոթանում են իրար հետ և ստեղծում նոր գործեր: Երաժիշտը նաև ծիրանի փայտից պատրաստված դուդուկի նման փոքր USB ֆլեշ կրիչներ է ստեղծել, որոնք հուշանվերներ կարող են հանդիսանալ. այնտեղ զետեղված են իր կատարումները, և մարդիկ կարող են ծանոթանալ մեր հայկական երաժշտությանը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում