Բերդ համայնքում Թումո շարժական կենտրոն կկառուցվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Բերդ համայնքում Թումո շարժական կենտրոն կկառուցվի։ Կառավարությունն այդ նպատակով հողամաս ետ վերցրեց Բերդի ավագ դպրոցից ու անհատույց օգտագործման իրավունքով հանձնեց «Սիմոնյան կրթական հիմնադրամին»՝ Թումո շարժական կենտրոն կառուցելու և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով։

Գործադիրի նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ սա շատ կարևոր նախագիծ է, որը Թումոն գործարկել է նախորդ տարի։ «Այս նախագծի շրջանակում շարժական կենտրոնների միջոցով Թումոն իրականացնելու է դասընթացների այն մի հատվածը, որը հիմնական կենտրոններում է իրականացվում։ Բացի այդ, նախնական քննարկումների արդյունքում պայմանավորվել ենք, որ այդ տարածքները կարող են տրամադրվել նաև ուսուցիչների վերապատրաստումներ իրականացնելու համար։ Սա առաջինն է նման նախագծի մեջ, բայց Թումոն նախատեսում է, որ դրանք իրականացվելու են տարբեր մարզերում։ Շարժական են և մեկ վայրում արդյունավետությունը սպառելուց հետո կարող են տեղափոխվել նաև այլ համայնքներ»,- «Արմենպրեսի»հաղորդմամբ, նշեց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարության բոլոր ռազմավարությունների հիմքում կա մի կարևոր բաղադրիչ՝ կրթականը։ «Եվ իմ համոզմունքն այն է, որ ցանկացած ռազմավարության մեջ, այնտեղ, որտեղ չկա կրթական բաղադրիչ, մենք չենք կարող հաջողել։ Թումոյի մուտքը Բերդի տարածաշրջան շատ կարևոր է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում