Շվեյցարիայում կազմակերպված «Հայկական երեկո» համերգային ծրագրում հնչել են հայ կոմպոզիտորների գործեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում անցկացվող Puplinge Classique հեղինակավոր փառատոնի շրջանակում հուլիսի 28-ին անցկացվել է «Հայկական երեկո» խորագրով համերգային ծրագիրը, որի շրջանակում մի շարք հայ երաժիշտներ կատարել են ոչ միայն հայ, այլև այլազգի ականավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում hամերգային ծրագրի համակարգող Անի Գասպարյանը hայտնեց, որ փառատոնի շրջանակում «Հայկական երեկոն» անցկացվում է 2013 թվականից ի վեր, և այն շատ պահանջված է: «Երեկոյին ելույթ են ունենում հայ երաժիշտները, որոնք, օտարազգի կոմպոզիտորների գործերից զատ, ներկայացնում են նաև հայ կոմպոզիտորների երկեր: Այս տարի հնչեցին Կոմիտասի երգերը: «Կանչե, կռունկ», «Շողեր ջան», «Երկինքն ամպել է», «Ծիրանի ծառ» ստեղծագործությունները կատարեց մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանը, դաշնակահարը Վահան Մարտիրոսյանն էր: Նաև հնչեցին հատվածներ Շտրաուսի, Դվորժակի, Ռավելի և Բիզեի երկերից: Համերգի երկրորդ մասում Էդվարդ Գրիգի սոնատը դաշնամուրի և ջութակի համար նվագեցին ջութակահար Լուսինե Հարությունյանը և դաշնակահար Վահան Մարտիրոսյանը, իսկ երեկոյի ավարտին հնչեցին հատվածներ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից»,- նշեց Գասպարյանը:

Նրա խոսքով՝ որպես բիս Ջուլիետ Գալստյանն առանց նվագակցության երգել է Կոմիտասի «Օրորը», Հարությունյանն ու Մարտիրոսյանն էլ նվագել են Կոմիտասի «Կռունկը», այն նվիրելով օրերս հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով զոհված հայ հերոսներին:

Երեկոյին ներկա են եղել Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, բազմաթիվ շվեյցարացի երաժշտասերներ, միջազգային կազմակերպությունների և հայկական համայնքի ներկայացուցիչներ: Գասպարյանն ընդգծեց, որ հուլիսի 28-ի ցերեկը համայնքի ներկայացուցիչները մասնակցել են խաղաղ ցույցի, իսկ երեկոյան՝ համերգի:

«Մեր աշխատանքով կարողացանք կորոնավիրուսի տարածման պայմաններում անգամ փրկել փառատոնն ու իրականացնել այն»,- եզրափակեց Անի Գասպարյանը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում