Մշակույթ

Մեկնարկում է «Արտակարգ ամառը` արտակարգ գրքով» աշակերտների համար նախատեսված նախագիծը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկում է «Արտակարգ ամառը` արտակարգ գրքով» աշակերտների համար նախատեսված նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրքի, ընթերցանության նկատմամբ սերը մեծացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 13-15 տարեկան աշակերտների համար կանցկացնի «Արտակարգ ամառը` արտակարգ գրքով» նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաձեռնությունը կարող է նպաստել աշակերտների վերլուծական կարողությունների և քննադատական մտքի զարգացմանը, ձևավորել խոսքային մշակույթ։

Նախագծի շրջանակում աշակերտն իր ընտրությամբ կարդում է հայ կամ համաշխարհային գրականությունից որևէ արձակ ստեղծագործություն և 100-150 բառի շրջանակում ներկայացնում է իր վերլուծությունը գրքի բովանդակության կամ որևէ կերպարի մասին։ Աշխատանքները հրապարակվելու են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «ֆեյսբուքի» պաշտոնական էջում և պաշտոնական կայքում։

Նախարարությանը հետաքրքիր է յուրաքանչյուր աշակերտի անհատական կարծիքն ու մեկնաբանությունը գեղարվեստական ստեղծագործությունների մասին։ Նախագծի մասնակիցները իրենց աշխատանքները կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին`օգոստոսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում(կից անհրաժեշտ է ներկայացնել աշակերտի անուն-ազգանունը, դասարանը, դպրոցը, մարզը և լուսանկարը)։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում