Հակոբ Արշակյանը այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գոտի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գոտի։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Այցի ընթացքում ԶՈՒ երրորդ կորպուսի հրամանատարական կազմի հետ քննարկվել են հուլիսյան մարտերի ընթացքում հայկական արտադրության ԱԹՍ-ների, արդիականացված հակաօդային պաշտպանության զինատեսակների և այլ միջոցների կիրառման առանձնահատկություներն ու արդյունավետությունը։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, Գերաշնորհ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստյանի և Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի հետ քննարկվել են սահմանամերձ գոտիներում մարզային թվային հեռուստատեսությունների և ռադիոյի հեռարձակման, ինչպես նաև բջջային ցանցի և ինտերնետի հասանելիությանը վերաբերող հարցեր։

Այցի արդյունքում ՀՀ ԲՏԱ նախարարի հանձնարարականով սահմանամերձ գոտում կանցկացվեն ռադիո հաճախականությունների չափագրումներ և ռադիո ծածկույթի, բջջային և ինտերնետ ցանցի քարտեզագրման աշխատանքներ, և քայլեր կձեռնարկվեն թվային հեռուստատեսային ցանցի բարելավման, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կապի և օպտիկա մանրաթելային ինտերնետի հասանելիության ընդլայնման ուղղություններով։ Շարունակական բնույթ կկրի նաև «Հայփոստի» բաժանմունքների արդիականացման ծրագիրը՝ հատկապես սահմանամերձ համայնքներում։

Հայերեն Русский

«Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվել Վարդենիս համայնքի կանանց

Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից

Հիմնանորոգվում է Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցը

ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա MQ-1 տիպի անօդաչու թռչող սարք է խոցել

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Հունաստանի ափերի մոտ  25 մարդ է անհետ կորել միգրանտներով նավի խորտակումից հետո. AFP

Գեղարքունիքի 2 դպրոց մրցանակային տեղեր է զբաղեցրել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի եզրափակիչ փուլում

Գեղարքունիքի մարզի օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել մարզի տարբեր բնակավայրերում

Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի․ նախատեսվում է կառուցել սպորտային հրապարակ