ԱԺ փոխնախագահը միացել է Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը միացել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նազարյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Աննա Հակոբյանը շատ կարևոր խոսակցություն է սկսել։ Միանում եմ»,- գրել է Նազարյանը: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունն ուղղված է ադրբեջանցի կանանց:

Հուլիսի 25-ին Աննա Հակոբյանն ադրբեջանցի կանանց կոչ է արել օր առաջ միանալ «Կանայք հանուն խաղաղության» արշավին: Հակոբյանը գրել է, որ հուլիսի 13-ին, երբ ադրբեջանական հարձակման հետևանքով Հայաստան-Ադրբեջան սահմանին ակտիվ մարտական գործողությունները նոր էին մեկնարկել և ծավալվելու միտում ունեին, հորդորել էր ադրբեջանցի կանանց և մայրերին «կոչ անել իրենց երկրի ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները և վտանգի չենթարկել ադրբեջանցի և հայ ժողովուրդների զավակների կյանքը»:

Հուլիսի 28-ին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանն «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշել է, որ ադրբեջանցի կանանց շրջանում ակտիվություն կա ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի խաղաղության կոչի և «Կանայք հանուն խաղաղության» արշավի նկատմամբ:

«ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավը և համանուն կայքէջը մեծ հետաքրքրություն է առաջացնում տարբեր երկրներում: Վերջին օրերին կայքէջը տարբեր երկրներից ավելի քան կես միլիոն այցելու է ունեցել: Հարկ է նշել, որ գրանցվողները նույնպես մեծ թիվ են կազմում: Ինչ վերաբերում է ադրբեջանցի կանանց, ապա Ադրբեջանից նույնպես կա ակտիվություն, սակայն հաշվի առնելով Ադրբեջանում տիրող իրավիճակը՝ խղճի ազատության և մարդու իրավունքների ոտնահարումների մասով, ապա մենք հենց այդ կանանց անվտանգությունից ելնելով որևէ տվյալ չենք հրապարակի»,- ասել է Հարությունյանը:

Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավ ձեռնարկելու մասին հայտարարել է 2018թ. հուլիսի 24-ին, Մոսկվայում:

Հայերեն

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը