Տարեվերջին կանխատեսվում է 1.9 տոկոսի կարգի գնաճ. ԿԲ-ն շարունակում է ցածր գնաճի քաղաքականությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տարեվերջի գնաճը կկազմի մոտ 1.9 տոկոս, միևնույն ժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը վստահեցնում է, որ շարունակում են իրականացնել ցածր գնաճի քաղաքականություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանն այս մասին ասաց ասուլիսում:

«Մենք մինչև հիմա էլ շարունակում ենք իրականացնել ցածր գնաճի քաղաքականություն: Եվ կարծում ենք, որ այդ քաղաքականությունը արդարացված է, քանի որ բխում է ՀՀ քաղաքացու շահից: Այս ճգնաժամի հետ մեկտեղ եթե լիներ 10 տոկոսանոց գնաճ, կնշանակեր 25-30 տոկոս սպառողակական ապրանքների գների թանկացում: Մենք կարծում ենք, որ այն քաղաքականությունը, որը տարիներ շարունակ իրականացրել ենք, թույլ է տվել մեզ կուտակել կապիտալ և վստահություն մեր քաղաքացիների շրջանում: Դա մենք տեսնում ենք մեր՝ գնաճի սպասումների վերաբերյալ հարցումների ընթացքում»,-ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահի կարծիքով՝ տասը տարի առաջ ոչ ոք ՀՀ-ում չէր կարող ենթադրել, որ քաղաքացիների զգալի մեծամասնությունը կկարծեն, որ գնաճը ցածր է: Գալստյանը դա համարում է ձեռքբերում:

«Կանխատեսումների համաձայն տարեվերջին մեր գնաճը կլինի 1.9 տոկոսի կարգի՝ 1.7-2 տոկոսի շրջանակներում, որը մեր թիրախի ներքին շեմին մոտ թիվ է»,-ասաց ԿԲ նախագահը:

Հայաստանում վերջին տվյալներով՝ 12-ամսյա գնաճը կազմել 1.7 տոկոս:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին