Մշակույթ

Ռուսական թատրոնի դերասաններն առցանց կներկայացնեն հանրահայտ հեղինակների ստեղծագործությունները

1 րոպեի ընթերցում

Ռուսական թատրոնի դերասաններն առցանց կներկայացնեն հանրահայտ հեղինակների ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի և Արարատի մարզային գրադարանի համագործակցության արդյունքում թատրոնի դերասաններն օգոստոսի 3-ից սկսած հատուկ գրադարանի ընթերցողների համար առցանց կարդալու են հանրահայտ հեղինակների գործեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Ռուսական թատրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Վլադ Մուրադյանը, առցանց նախագծին մասնակցում են ՀՀ վաստակավոր արտիստուհի Իրա Հարությունյանը, Լիլյա Մուկուչյանը, Անուշ Սարգսյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Արեն Խաչատրյանը, Արման Մեժլումյանը:

Նրանց կատրամամբ կհնչեն Ի. Բրոդսկու, Բ. Ախմադուլինայի, Վ. Վիսոցկու և այլ նշանավորհեղինակների բանաստեղծություններ: Վիդիոտեսագրությունն իրականացրել է թատրոնի լուսատեսանկարահանման ստուդիայի պատասխանատու Գարիկ Մանուկյանը։ «Համոզված ենք, որ առցանց նախագիծը դուր կգա հանդիսատեսին: Դերասանները ջանք ու եռանդ չեն խնայել՝ հավուր պատշաճի ներկայանալու համար: Նշենք, որ առցանց նախագծերը կլինեն շարունակական, և այսպիսով կպահպանվի կապը հանդիսատեսի հետ: Ընթերցումները հասանելի կլինեն Արարատի մարզային գրադարանի և Ռուսական թատրոնի ֆեյսբուքյան էջերում»,- նշեց Մուրադյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում