Հայտնաբերվել եւ հաշվառվել է առանց ծնողական խնամքի մնացած hինգ երեխա

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի առաջին վեց ամսում Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների բաժնիկողմից հայտնաբերվել և հաշվառվել է առանց ծնողական խնամքի մնացած 5 երեխա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների բաժնից, Վարդենիկ համայնքից առանց ծնողական խնամքի է մնացել Բագրատ Կարապետյանը, ով այժմ բնակվում է Գավառի մանկատանը: Այստեղ է այժմ բնակվում նաեւ Արման Օսիպյանը Գեղամասար համայնքից: Մարտունի քաղաքի բնակիչ Մարիա Խլղաթյանն այժմ գտնվում է իր տատիկի խնամակալության ներքո: Մնացած երկու երեխաները՝ Սուսաննա եւ Հայկուշ Առաքելյանները Գավառի մանկատանը խնամքի են վերցվել Երեւանից: Նույն աղբյուրի համաձայն՝ «Նորք» տեղեկատվական - վերլուծական «Մանուկ» կենտրոնի համակարգում մարզից կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների ընդհանուր թիվը այս տարվա վեց ամսվա կտրվածքով կազմում է 413 երեխա:

Գավառի մանկատնից կենսաբանական ընտանիք է վերադարձել 5 երեխա, իսկ ներկայումս մանկատանը խնամվում է 51 երեխա:

Խոսրով Խլղասթյան

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը