Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 25-ին, ժամը 23։31-ին ահազանգ է ստացել, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Mercedes C500» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Գ․, ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային։ Վարորդը և ուղևոր Քրիստինե Մ․-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել են Սևանի բժշկակական կենտրոն, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ ուղևորինը՝ բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան