Հասարակական

Իրանցու բեռնատարի մասնակցությամբ ՃՏՊ Կապանում. մարդատար ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Իրանցու բեռնատարի մասնակցությամբ ՃՏՊ Կապանում. մարդատար ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 26-ին, ժամը 01։23-ին ահազանգ է ստացել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վանիկ Ա․, ծնված 1958 թ.) և «Samad» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ահաթ Գհոդսի Կհոդաջիհոլի, ծնված 1987 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի):

Փրկարարները Վանիկ Ա․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Կապանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում