ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 25-ին 9 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհները բռնկվել են՝
Երևանիէրեբունի վարչական շրջանում՝ 4000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 800 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 3000 քմ,
Արարատի մարզիԳինեվետ գյուղում՝՝ մոտ 2 հա,
Արմավիրի մարզիԷջմիածին քաղաքում՝ 5000 քմ, 3000 քմ, Այգեկ գյուղում՝ 5000 քմ,
Սյունիքի մարզիԿապան քաղաքում՝ 2000 քմ, Քաջարան քաղաքում՝ մոտ 3 հա։
Հրշեջ-փրկարարները բոլոր հրդեհները մեկուսացրել են և մարել: