Կարբի գյուղի տներից մեկում գազի բալոնի հրդեհի հետևանքով երկու մարդ այրվածքներ է ստացել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Կարբի գյուղի տներից մեկում գազի բալոնի հրդեհի հետևանքով երկու մարդ այրվածքներ է ստացել։ Նրանք տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հուլիսի 26-ին, ժամը 10։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում 20 կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 10 կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով բնակիչներ Սարգիս Ս․-ն (ծնված 1987 թ․) և Արտակ Ս․-ն (ծնված 2011 թ․) ստացել են այրվածքներ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները տեղի ուժերով տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, այնուհետև՝ «Արմենիա» ՀԲԿ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:29-ին, մարվել` 10:31-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար