Հասարակական

ՀՀ-ում կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10 հազարից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հունիսի 14-ից հետո առաջին անգամ մեր կորոնավիրուսի ակտիվ դեպքերը 10 հազարից ցածր են: Սա շատ կարևոր նորություն է: Հիմքեր կան պնդելու, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլև համաշխարհային կանխատեսմամբ՝ աշնան հնարավոր երկրորդ ալիքի նկատմամբ, կարող ենք ավելի լավ դիմակայունություն ունենալ»,- ասաց Փաշինյանը:

Հայաստանում հուլիսի 24-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36613 դեպք, որոնցից 25734-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9969 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 153814 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 692 դեպք: Արձանագրվել է մահվան ևս 218 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Նորայր Շողիկյան

Հայերեն English Русский

Մելոնին վճռական է Իտալիայի ազգային շահերն առաջ մղելու հարցում

Ռազմական ոստիկանության մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչության մեդալներով

ՊՆ փոխնախարարը վստահեցրեց՝ սահմանային կրակոցների դեպքում հանրությունը պարտադիր կերպով իրազեկվում է

Նոր Նորքի թաղապետարանի շենքում տեղի ունեցած միջադեպի հարցը «Հանրապետություն» կուսակցության դաշտում է. ԱԺ նախագահ

Արաղչին Իսլամաբադ իր այցի նպատակն է անվանել Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածության թուլացումը

Թրամփը չի բացառել ռազմական ուժի կիրառումը Գրենլանդիային տիրելու համար

Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացները շարունակվում են. ԱԺ նախագահ

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ շատ ակտիվ քննարկումներ կան. Ալեն Սիմոնյան

Ֆիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբ

Աջափնյակում ծառերի արմատների վնասման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե