Հայաստանի կողքին ենք. եգիպտոսցի բլոգերը հայ ժողովրդին աջակցող տեսանյութ է հրապարակել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եգիպտոսցի նախկին ֆուտբոլիստ, բլոգեր Մոստաֆա Հասանը Թվիթերի իր միկրոբլոգում հայ ժողովրդին աջակցող գրառում է կատարել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նա մասնավորապես գրել է. «Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ կանգնած են հայերի կողքին։ Միասին Հայաստանի հետ ենք»։
Նա հրապարակել է նաև տեսանյութ, որտեղ աշխարհի տարբեր երկրներից` Իրաքից, Բուլղարիայից, Վրաստանից, Կոլումբիայից, Պաղեստինից, Լիբանանից, Բելգիայից, Հունաստանից երիտասարդներ Հայաստանին ու հայ ժողովրդին աջակցող ուղերձներ են հղում` Հայաստանի կողքին ենք։
People all over the world are standing with Armenians
Together standing with @armenia #Armenian #ArmeniaStrong #ArmeniaPeace #ArmenianArmy pic.twitter.com/a46MHaP2z6
— Mostafa Hassan (@Mostahassa) July 23, 2020