Մարզային

Շիրակի մարզում մեկնարկել է հացահատիկի բերքահավաքը 

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում մեկնարկել է հացահատիկի բերքահավաքը 

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ.թղթ.Արմենուհի Մխոյան): Շիրակի մարզի Ախուրյանի և Անիի ներքին գոտիներում մեկնարկել են հացահատիկի բերքահավաքի աշխատանքները։

Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին մարզպետարանի տեղեկատվության բաժնից, այս տարի մշակվել է 32 732 հա հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածք՝ 14 790 հա աշնանացան ցորեն և 14 328 հա գարնանացան գարի, ընդհանուր առմամբ նախորդ տարվանից 1 070 հա-ով պակաս։ Ակնկալվում է 1 հա-ից 25-30 ց բերք: Ցորենի սերմացուի պակասը կլրացվի ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի միջոցով։

Պիլոտային ծրագրով առաջարկվում է աշնանացան ցորենի էլիտար և/կամ առաջին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով։ Ծրագրին կարող են մասնակցել 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները։ Տրամադրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը 1 կգ սերմի համար կկազմի 70 դրամ:

Շիրակի մարզի գյուղացիական տնտեսությունները ներկայացրել են 2 900 տ աշնանացան ցորենի պահանջարկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում