«Կարմեն­-սյուիտ» բալետային ներկայացումը կցուցադրվի առցանց հարթակում 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արվեստասերներին հնարավորություն կտա առցանց դիտելու Ժորժ Բիզեի և Ռոդիոն Շչեդրինի «Կարմեն­սյուիտ» բալետային ներկայացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բեմադրությունը թատրոնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում կներկայացվի հուլիսի 24-ին՝ ժամը 20։00-ին: Տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ։

Դերակատարների ցանկը․

ԿԱՐՄԵՆ՝ Սյուզաննա Փիրումյան /ՀՀ վաստ․արտիստ/

ԽՈԶԵ՝ Սևակ Ավետիսյան /ՀՀ վաստ․արտիստ/

ԷՍԿԱՄԻԼԻՈ՝ Անդրանիկ Աբովյան

ՍՊԱ՝ Գարեգին Բաբելյան

Բեմադրիչ՝ Արմեն Գրիգորյան /ՀՀ արվեստի վաստ․գործիչ/

Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան

«Կարմեն» բալետային ներկայացումն առաջին անգամ բեմադրվել է 1845 թվականին «Կարմեն և տորեադոր» անվանմամբ: Այն ներկայացվել է Մադրիդի«Տեատրո դել սիրկո» թատրոնում:

Սյուժետային գծի հիմքը երիտասարդ զինվորի՝ Խոսեի ազատ, անզուսպ և ինքնազոհ սերն է, որը հանուն գեղեցկուհի գնչուհու՝ ամեն ինչից առավել իր սեփական ազատությունը կարևորող Կարմենի դարձել էր դասալիք և մաքսանենգ: Կարմենը, հրապուրված լինելով տորեադորով, մահանում է սիրելիի ձեռքով, որը նրան սպանում է խանդից:

Կարմենի կերպարը ծնվել է Պրոսպեր Մերիմեի նովելով և երկրորդ կյանք ստացել Ժորժ Բիզեի համանուն օպերայում: Ազատատենչ, կրքոտ գնչուհու պարային կերպարը երազում էր մարմնավորել լեգենդար Մայա Պլիսեցկայան: Այդ խնդրանքով նա դիմում է կուբացի բալետմայստեր Ալբերտո Ալոնսոյին: Պարուհու մտահղացումը համընկնում է բեմադրիչի վաղեմի ցանկությանը: Ռոդիոն Շչեդրինը ընդամենը 20 օրում իրականացնում է Բիզեի «Կարմենի» փոխադրությունը: Վերադասավորելով հանրահայտ հատվածները` կոմպոզիտորը օպերայի երաժշտական նյութով կազմում է 13 համարից բաղկացած սյուիտ` պահպանելով այդ ժանրի հիմնական սկզբունքները (կերպարային, տեմպային, տեմբրային, ժանրային համադրումների և հակադրումների շարք): «Կարմեն-սյուիտը» բեմադրվում է որպես մեկ գործողությամբ բալետ:

Վերագործիքավորված փոխադրության մեջ կոմպոզիտորն ընդգրկել է միայն իսպանական ժողովրդական գործիքների հնչողությունը հիշեցնող հարվածայիններ և օպերայի ամենավառ երգային էջերը ներկայացնող լարայիններ:

Պատրաստեց Անժելա Համբարձումյանը

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում