Մարզային

Սևանի ափամերձ հատվածներում կապամոնտաժվի 1724 միավոր շենք-շինություն

2 րոպեի ընթերցում

Սևանի ափամերձ հատվածներում կապամոնտաժվի 1724 միավոր շենք-շինություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի ափամերձ հատվածներում՝ 1901,5 մետր նիշից ցածր գտնվող տարածքում իրականացվել ենապամոնտաժման ենթակա շենք-շինությունների քարտեզագրման և գույքագրման աշխատանքները և առանձնացվել 1724 միավորշենք-շինություն:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ոսկեհատ Գրիգորյանը նշեց, որ դրանցից 32-ը համարվում են պետական և համայնքային նշանակության շենք-շինություններ:

«Պետական և համայնքային նշանակության շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախատեսվում է իրականացնել պետական բյուջեի շրջանակում: Այս տարվա ավարտին արդեն կֆինանսավորվեն24 պետական նշանակության շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքներ: Մասնավոր շենք–շինությունների սեփականատերերին արդեն իսկ ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ իրենց պատկանող շինությունները սեփական միջոցներով ապամոնտաժելու համար»,- ասաց Ոսկեհատ Գրիգորյանը:

Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներն ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում Սևանալճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման խնդիրը։ Այս պահին կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է դիտարկվում ինչպես ՄեծՍևանի, այնպես էլ Փոքր Սևանի հատվածներում։ 2019-ին մեկնարկած՝ Սևանի ափամերձ անտառածածկ հատվածների մաքրման աննախադեպ ծավալների շնորհիվ այս տարի լճում ֆոսֆորի կոնցենտրացիան անհամեմատ նվազել է։ Նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածք։ Այս տարի աշխատանքները կշարունակվեն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում