Պաշտոնական

Քննարկվել է ANIF-ի կողմից ներդրումային նոր ծրագրերի ներգրավմանն ուղղված աշխատանքների ընթացքը

2 րոպեի ընթերցում

Քննարկվել է ANIF-ի կողմից ներդրումային նոր ծրագրերի ներգրավմանն ուղղված աշխատանքների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդի միջանկյալ հաշվետվությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Քննարկման ընթացքում մանրամասներ են ներկայացվել պետություն-մասնավոր հատվածի համագործակցության շրջանակում ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ: Զեկուցվել է, որ արտերկրի ներդրողների հետ քննարկման փուլում են տարբեր ոլորտներում նախատեսվող 6-7 ներդրումային ծրագրեր, որոնց հնարավորինս արագ առաջ մղմանը և կյանքի կոչմանը որոշակիորեն խոչընդոտում են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված փակ սահմանները: Չնայած դրան, աշխատանքներն ընթացքի մեջ են, և ANIF-ը նոր հաշվետվություն կներկայացնի մեկ ամիս անց:

Միաժամանակ, ներկայացվել են ներդրումների խթանմանը վերաբերող մի քանի այլ առաջարկություններ, մասնավորապես, ծրագրերի իրականացման մեխանիզմների, չափանիշների, հնարավոր ռիսկերի կառավարման գործիքակազմի հետ կապված: Ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են ներդրումների ներգրավմանը նպաստող այլ գաղափարներ ևս:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների ուղղությամբ աշխատանքները և ներկայացնել նոր առաջարկություններ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում