Տարածաշրջանային

Վրաստանի ԱԳՆ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցի տեղեկությունը

1 րոպեի ընթերցում

Վրաստանի ԱԳՆ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցի տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ապատեկատվություն է համարում ադրբեջանական լրատվամիջոցի տարածած տեղեկությունը այն մասին, թե, իբր, Սերբիայից և Ռուսաստանից Վրաստանի տարածքով ականանետեր են տեղափոխվել Հայաստան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վրացական «Ինտերպրեսնյուզ»-ը, Վրաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը տարածել է ապատեղեկատվական բնույթ ունեցող հոդված, որը պարունակում է բազմաթիվ անճշտություններ:

«Դժբախտաբար, ադրբեջանական կարծես թե լուրջ առցանց կայքը, միակողմանի է նկարագրում փաստերը, մոլորեցնում է հասարակությանը»,- նշված է հայտարարության մեջ։

Վրաստանի ԱԳՆ-ն ներկայացնելով վրաց-ադրբեջանական հարաբերությունների բնույթը, նշում է, որ այդ հոդվածը ուղղված է երկու երկրների համագործակցության խաթարմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում