Պաշտոնական

Քննարկվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի շրջակա միջավայրի և տրանսպորտի ոլորտների միջոցառումները

2 րոպեի ընթերցում

Քննարկվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի շրջակա միջավայրի և տրանսպորտի  ոլորտների միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի անդամները շարունակել են նախորդ նիստի քննարկումները, որոնք վերաբերում էին 2020թ. համար վերջնաժամկետ սահմանված՝ տրանսպորտի ոլորտին առնչվող միջոցառումներին: Օրակարգում ընդգրկված էր նաև շրջակա միջավայրի ոլորտում նույն ժամկետում նախատեսված միջոցառումների ընթացքի մասին զեկույցը:

Զեկույցներով հանդես են եկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Շրջակա միջավայրի ոլորտում իրականացվող միջոցառումներից մասնավորապես քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման ընթացքը, ինչպես նաև դրա ընդունման արդյունքում ՇՄԱԳ ոլորտում սպասվող փոփոխությունները:

Տրանսպորտի ոլորտի միջացառումների քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել միջպետական փոխադրումների ոլորտը կանոնակարգող օրենսդրության փոփոխությունների իրականացմանը, որոնց արդյունքում ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի միջազգային օրենսդրության պահանջներին, ինչն էլ կնպաստի միջպետական փոխադրումների ընթացքում անվտանգության բարձրացմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում