Հասարակական

Գիշերը հակառակորդը կրակոցներ է արձակել նաև Ճամբարակի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Գիշերը հակառակորդը կրակոցներ է արձակել նաև Ճամբարակի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերը գիշերը կրակոցներ են արձակել նաև Ճամբարակի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Տավուշի ուղղությամբ եղել են տարբեր գյուղերի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում կրակոցներ`հիմնականում անկանոն, որոնց մեծ մասին ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ չեն վարել: Եղել են նաև կրակոցներ այլ մարզերի ուղղությամբ: Մասնավորապես, Ճամբարակի ուղղությամբ են եղել կրակոցներ, օգտագործվել է ավտոմատ նռնականետ»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ՀՀ զինված ուժերը հակառակորդի դիպուկ կրակոցներին պատասխանել են թիրախային դիպուկ կրակով:

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը (նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից 9 անգամ խախտել է կրակի դադարեցման ռեժիմը` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում