Մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում ԲԸՏՄ-ն խախտումներ չի հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հուլիսի 19-ին վերահսկել է, թե ինչպես են պահպանվում պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային նորմերը Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարւությունից, վաղ առավոտյան Տեսչական մարմնի մասնագետների խումբն անակնկալ կրկնայց է կատարել Կենդանաբանական այգի․ պատկերը դրական է։ Այգու տոմսարկղում հերթը կանոնակարգվել է հատակի գծանշաններին համապատասխան, այցելուները ջերմաչափվել են, կատարվել են սանիտարահիգենիկ միջոցառումներ։ Տարածքում եղել են պարտադիր դիմակ կրելու մասին ցուցատախտակներ։

Ժամանցը կազմակերպած քաղաքացիների կողմից պահպանվել է սոցիալական հեռավորություն, փոքրիկները ևս կրել են դիմակներ, մարդկային կուտակումներ չեն նկատվել։

Տեսչական մարմնի տեսուչները բաժանել են դիմակներ, կոչ արել տանը պատրաստված դիմակները փոխարինել բժշկականներով, միաժամանակ հորդորել հետամուտ լինել համաճարակի տարածման կանխարգելման կանոններին։

ՀՀ ողջ տարածքում ԲԸՏՄ-ի և ՀՀ ոստիկանության կողմից կատարվող խստացված ստուգայցերը շարունակվում են նաև ոչ աշխատանքային օրերին։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան