Հասարակական

ԿԳՄՍ նախարարը անբավարար է գնահատել Վարդենիսի դպրոցներից մեկի վերանորոգման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարը անբավարար է գնահատել Վարդենիսի դպրոցներից մեկի վերանորոգման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը այցելել է Վարդենիսի 2-րդ դպրոց, որտեղ ծանոթացել է իրականացվող վերանորոգման աշխատաքներին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարի «Ֆեյսբուք»-ի էջի գրառումից։

Նախարարը ընդգծել է, որ որակի հարցում զիջում չի լինելու։

«Այստեղ սեպտեմբերի 1-ին պետք է բացվի նախակրթարան: Կատարված աշխատանքը գնահատում եմ անբավարար: Հանձնարարել եմ պարզել անորակ աշխատանքի պատճառները, կատարել համապատասխան շտկումները»,- գրել է նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում